տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում խաղաղություն հնարավոր է միայն Ասադի հեռանալուց հետո. Ջոն Քերի

Սիրիայում խաղաղություն հնարավոր է միայն Ասադի հեռանալուց հետո. Ջոն Քերի

153
0

kerry_8

Սիրիայում խաղաղ բանակցությունների վերաբերյալ համաժողովը չի կարող տեղի ունենալ առանց անցումային կառավարության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որին հղում է կատարում BBC-ն: Նա հատուկ շեշտել է, որ իր կարծիքով` երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հեռանա:

«Մեզ թվում է, որ նախագահ Ասադը կորցրել է լեգիտիմությունը, որն անհրաժեշտ է մարդկանց համախմբման համար: Երկրում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է անցումային կառավարություն»,- ասել է Ջոն Քերին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո: Միաժամանակ, նա ասել է, որ անհրաժեշտ է Ժնևում նշանակել խաղաղության կոնֆերանսի ժամկետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here