Սաուդական Al Arabiya հեռուստաալիքի լրագրող Մուհամադ Սայիդը երեկ սպանվել է սիրիական Հալեպ քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է հեռուստաալքի պաշտոնական կայքը։
Հայտնի է, որ անհայտ անձը կրակել էլրագրողի ուղղությամբ խլացուցիչով ատրճանակից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտից Սիրիայի ներքաղաքական բախումներից ի վեր այդ երկրում սպանվել է առնվազն 36 լրագրող։ Այս մասին տեղեկանում են միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցից։