տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում լիբանանյան հեռուստաալիքի 3 աշխատակիցներ են սպանվել

Սիրիայում լիբանանյան հեռուստաալիքի 3 աշխատակիցներ են սպանվել

67
0

teenage-girls-Facebook

Լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքի 3 աշխատակիցներ սպանվել են սիրիական Մաալյուլյա քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստաալիքի պաշտոնական կայքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ՍԱՆԱ» գործակալությունը, Սիրիայի կառավարական զորքերը քրիստոնյաների համար սուրբ համարվող այս քաղաքը գրոհայիններից ազատել էին։

«Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է երկրի Դամասկոս նահանգում գտնվող Մաալյուլյա քաղաքի անվտանգությունն ու կայունությունը, և այժմ պայթուցիկ սարքավումների վնասազերծմանն է անցել», — գրում է գործակալությունը։