տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում իսպանացի լրագրող է առևանգվել

Սիրիայում իսպանացի լրագրող է առևանգվել

188
0

url

Սիրիացի գրոհայինները գերեվարել են իսպանական Periodico պարբերականի լրագրող Մարկ Մարգինեդասին։ Թերթի ղեկավարությունը կարծում է, որ լրագրողը պատանդ է ընկել սեպտեմբերի 4-ին Համայի շրջակայքում։ Այդ օրը Մարկը վերջին անգամ կապ է հաստատել խմբագրության հետ։

Հաղորդվում է, որ Մարգինեդասը սեպտեմբերի 1-ին ընդդիմադիր խմբավորումներից մեկի ուղեկցությամբ հատել է թուրք-սիրիական սահմանը։ Նա նախատեսում էր լուսաբանել միջազգային ուժերի գործողություններն ընդդեմ Սիրիայի։ Ընդդիմադիր և ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել նրա առևանգման պատասխանատվությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here