Սիրիայում Դամասկոս-Հոմս մայրուղին, որով իրականացվում է վառելիքի և սննդամթերքի մատակարարումը դեպի մայրաքաղաք, գրավվել է Դամասկիսի հյուսիսում գտնվող Ագորա քաղաքի «Ալ-Նուսրա ճակատ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կողմից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում ռազմական աղբյուրի տեղեկությանը:
Հաղորդվում է, որ այս պահին Հոմս և Լաթաքիա տանող ճանապարհը փակվել է իսլամիստների կողմից: Հիմնական մայրուղին արդեն 22 օր փակ է մնում: