Երեկ Սիրիայում գործող 11 ընդդիմադիր կազմակերպություններ ընդունել համատեղ հայտարարություն, որում նշել են, որ չեն ճանաչում միասնական ընդդիմադիր կոլաիցիային՝ Ահմադ Թոմեհի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կազմակերպությունները նշել են, որ կոլաիցիան չի ներկայացնում իրենց և չի կարող հանդես գալ իրենց անունից։ Ամենամեծ կազմակերպությունը, որը միացել է այս հայտարարությանը, «Ալ-Նուսրա ճակատն» է, որը կազմավորվել է Իրաքի «Ալ-Կաիդայի» մասնաճյուղի կողմից։
Բոլոր այս կազմակերպությունները կողմ են Սիրիայում շարիաթի օրենքների ներդրմանը։։ Մասնագետները նշում են, որ այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ պայքարը Սիրիայում կարող է ավելի սրվել։