տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում ընթանում է պայքար ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե քաղաքացիկան պատերազմ. Սիրիայի...

Սիրիայում ընթանում է պայքար ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե քաղաքացիկան պատերազմ. Սիրիայի ԱԳՆ

215
0
f6577f2c968d49e9d23de6fd2727cfdb«Սիրիան պատրաստ է պահպանել քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթները»,- այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը,- հաղորդում է euronews-ը:Նա մասնավորապես նշել է, որ քիմիական միացություններ իր երկրի տարածքում կիրառվել են բացառապես ապստամբների կողմից, որոնք ստացել են այն արևմտյան և որոշ այլ պետությունների աջակցությամբ: 

«Իմ երկրում ամեն օր բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում, որոնք սկզբունքորեն դեմ են «Ալ-Քաիդային»: Մենք ինքներս ՄԱԿ-ին խնդրել ենք իրականցնել հետաքննություն և պարզել իրական հանցագործներին»,- ասել է նա և հավելել, որ Սիրիայում ընթանում է ոչ  թե քաղաքացիական պատերազմ, այլ պայքար զինված գրոհայինների դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here