տուն Հասարակություն Սիրիայում գտնվող մեր հումանիտար առաքելությունը չի մասնակցում գործողություններին. ԱԽ քարտուղար

Սիրիայում գտնվող մեր հումանիտար առաքելությունը չի մասնակցում գործողություններին. ԱԽ քարտուղար

218
0

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Սիրիայում գտնվող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության գործունեությանը՝ թուրք-սիրիական հակամարտության լարվածության ֆոնին:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մեր հումանիտար առաքելությունը միանշանակ չի մասնակցում ռազմական գործողություններին։

«Լուրջ որևէ անհանգստանալու խնդիր չունենք իրենց մասին։ Դա հումանիտար առաքելություն է, և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here