Սիրիացի ապստամբները, որոնք ներկայացնում են «Ալ-Նուսրա» ճակատը, կրկին գրավել են քրիստոնեական ամենահին քաղաքներից մեկը՝ Մաալուլան։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Մարտերն այս քաղաքի համար տևել են 5 օր։ Շաբաթ օրն ապստամբները գրավել են Մար Թաքլա մենաստանը, իսկ երեկ ամբողջությամբ դուրս են մղել կառավարական ուժերի Մաալուլայից։ Հաստատվել է, որ քաղաքում պատանդության մեջ է գտնվում ավելի քան 10-ը միանձնուհի։