տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում անցումային կառավարությունը կդադարեցնի արյունահեղությունը. ՄԱԿ

Սիրիայում անցումային կառավարությունը կդադարեցնի արյունահեղությունը. ՄԱԿ

134
0

937869251

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է այն մասին, որ Սիրիայի հարցով խաղաղության «Ժնև-2» համաժողովի հիմնական նպատակը Սիրիայում անցումային կառավարության ստեղծումն է: Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բրիֆինգի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

«Մոնտրեում մենք կփորձենք հասնել այն բանին, որ կողմերն աշխատեն անցումային կառավարություն ստեղծելու ուղղությամբ, որը երկրում արյունահեղությունը կդադարեցնի»,- ասել է Պան Գի Մունը:

Նշենք, որ անցումային կառավարություն ստեղծելու մասին հայտարարությամբ երեկ հանդես էր երեկ նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Ինչպես հայտնի է՝ «Ժնև-2» համաժողովը կանցնի Մոնտրեում հունվարի 22-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here