«Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն առևանգել և մահապատժի է ենթարկել Սիրիայի հյուսիսում աշխատող իրաքցի լրագրողին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Արտահաստիքային լրագրող Յասիր Ֆեյսալ Ջումեյլին առաջին օտարերկրացի լրագրողն է, ում մահապատժի են ենթարկել Սիրիայի այդ շրջանում։
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները սկսվել են 2011 թվականի մարտից, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 110 հազար մարդ: