տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում ազատ են արձակել ընդդիմադիր ուժերին օգնող 13 կնոջ

Սիրիայում ազատ են արձակել ընդդիմադիր ուժերին օգնող 13 կնոջ

176
0

AP214938118945_620x350

Սիրիայի իշխանությունները բանտից ազատել են ապստամբներին օգնող 13 կնոջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Կանայք մեղադրվում էին նրանում, որ անցած տարի մայիսին ապստամբերին օգնել են ինը լիբանանցի պատանդների թաքցնել:  Դրանից հետո լիբանանցի պատանդներից մեկի ազգականներն իրենց հերթին առևանգել էին Turkish Airlines ընկերության երկու օդաչուի:

Շաբաթ օրը սիրիացի ընդդիմադիրները բաց են թողել պատանդ վերցված  լիբանանցիներին, սրանք էլ իրենց հերթին վերադարձրել են թուրք օդաչուներին: Ըստ ամենայնի, ընդդիմադիր ապստամբներին օգնող կանանց ազատ արձակելը ևս կապ ուներ այս դեպքերի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here