Ինչ փուլում է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելություն կատարելը: Այսօր այդ հարցը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին տվեց Գոռ Գեւորգյանը: «Մեր առաքելությունը շարունակում է գործել բնականոն, որպես մարդասիրական առաքելություն: Վիճակը լավ է, արտառոց բան չկա»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք ՝ Զոհրաբ Մնացականյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին: