Սիրիայի և Իրաքի քրդերի միջև լարվածությունը ավելանում է: Ինչպես հայտնի է, Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հրամանով Սիրիայի և Իրաքի քրդական տարածքների միջև սահման է անցկացվում: Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները փորձում են այդ կերպ պահպանել իրենց տարածքներում կայունությունը: Սիրիայում իրավիճակը բավական վատթար է, և այս երկրի տարածքում բնակվող քրդերը իրենց հիմնական ապրուստի միջոցը գտնում են Իրաքի քրդական տարածքներում: Սիրիայի քրդերը այս օրերին սահմանին բողոքի ակցիաներ են իրականացնում և փորձում են սեփական ուժերով վերացնել սահմանը: