տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի և եվրոպական մի շարք հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ հանդիպել են Դամասկոսում

Սիրիայի և եվրոպական մի շարք հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ հանդիպել են Դամասկոսում

160
0

Deputy Foreign Minister of Syria visits Venezuela

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ այցելել են Դամասկոս, որտեղ պաշտոնական անձանց հետ քննարկել են անվտանգության հարցեր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Չեմ թվի, սակայն, այո, շատերն այցելել են Դամասկոս», ասել է Միքդադը BBC-ին, նշելով, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են անվտանգության ոլորտում համատեղ գործունեության հնարավորությունները։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գաղտնի հանդիպումներ են ունեցել Բաշար Ալ-Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ՝ փոխանակելով նրանց հետ ահաբեկիչների վերաբերյալ տեղեկությունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here