տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են թուրք զինվորների դիրքերը

Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են թուրք զինվորների դիրքերը

282
0

Թուրքիայի կողմից քուրդ զինյալների դեմ Սիրիայի տարածքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստ է կրել։

Սիրիայի քրդական ուժերի հրետակոծության հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 8-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ի պատասխան քրդերի հարձակման, Թուրքիայի զինված ուժերի պատասխան գործողությունների հետևանքով սպանվել է 15 քուրդ զինյալ:

Ermenihaber.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here