տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը տեղի կունենա ամերիկյան նավի վրա

Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը տեղի կունենա ամերիկյան նավի վրա

171
0

5a32dd5d46f9974b4389b8f3bf59f1f4

Սիրիական քիմիական զենքի և դրա արտադրության սարքերի և նյութերի ոչնչացումը տեղի կունենա ամերիկյան նավի վրա։ Այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Տիտուշկինը։

«ՔԶԱԿ-ի գործադիր խորհուրդը որոշում է կայացրել քիմիական զենքի ոչնչացման հաջորդ փուլի առանցքային խնդիրների վերաբերյալ։ Լաթաքիա նավահանգստում (Սիրիա — խմբ․) սիրիական քիմիական զենքի պաշարների ամենավտանգավոր տարրերը կբեռնվեն Դանիայից և Նորվեգիայից ժամանած նավերի վրա, ինչից հետո կտեղափոխվեն Իտալիա, որտեղ այն կփոխադրվի ամերիկյան հատուկ սարքերով նավի վրա, և տեղի կունենա ոչնչացման գործընթացը», — ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին միջազգային արտաքին միջամտության կանխման դիմաց Սիրիան պարտավորվել է միջազգային հանրությանը հանձնել իր ամբողջ քիմիական զենքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here