տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի քիմիական զենքը ստիպված կլինեն ոչնչացնել ծովում

Սիրիայի քիմիական զենքը ստիպված կլինեն ոչնչացնել ծովում

146
0

url

Սիրիական քիմիական պաշարների ոչնչացումը կարող է տեղի ունենալ նավի կամ նավթային պլատֆորմի վրա։ Այս մասին Reuters գործակալությունը տեղեկացել է ամերիկացի պաշտոնյայից, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։

Նրա խոսքերով՝ այս տարբերակը քննարկվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության և դիվանագետների միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Առայժմ հայտնի չէ, թե օվկիանոսի որ մասում է տեղի ունենալու քիմիական զենքի ոչնչացումը, որն առգրավվել է համաձայն ՄԱԿ-ի որոշման։

Հիշեցնենք, որ առայժմ ոչ մի երկիր չի ցանկանում իր տարածքում ընդունել և իրականացնել քիմիական զենքի ոչնչացման գործընթացը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here