Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կատակով ասել է, որ Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է շնորհվեր իրեն։ Սիրիայի ղեկավարը նման սրամտություն է արել այն բանից հետո, երբ իմացել է, որ մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությանը, որը զբաղվում է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման և առգրավման հարցերով։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Լիբանանյան Al-Akhbar-ին տված հարցազրույցում Ասադն ասել է, որ ինքը որոշում է կայացրել հրաժարվել քիմիական զենքից ամերիկյան ներխուժումը կանխելու համար՝ հավելելով, որ Սիրիայի դեմ տրամադրված մի քանի արաբական երկրներ իրենց ավելի վատ դրսևորեցին, քան արևմտյան գերտերությունները։