Սիրիայում այս ամռանը տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ըստ տեղեկատվության նախարար Ումրան Ալ-Զուբիի` ընտրությունները չեն հետաձգվելու, և թեկնածուների գրանցումը կիրականացվի ապրիլի 20-30-ը: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Սիրիական օրենքների համաձայն նախագահական ընտրությունները տեղի են ունենում գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից 60-90 օր առաջ: Գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի լիզարությունների ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 17-ին:
Մարտին հաստատված օրենքի համաձայն` ընտրություններին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր վերջին տասը տարում ապրել են Սիրիայի տարածքում: