Դամասկոսի Հունական եկեղեցու պատրիարքը դիմել է Սիրիայի իշխանություններին և համաշխարհային հանրութանը՝ մի քանի միանձնուհիներին և անօթևան երեխաներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պատրիարքարանի ղեկավարությունը հումանիտար կազմակերպություններին խնդրել է սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխել Մաալուլա քաղաքի մենաստան, որտեղ շրջափակման մեջ է գտնվում մի քանի տասնյակ մարդ: Պատրիարքարանի տեղեկություններով` էլեկտրականության դադարեցման պատճառով մենաստանում չեն գործում ջրի պոմպերը: Բացի այդ, մենաստանը պարբերաբար ենթարկվում է հրետակոծության:
Տեղեկացնենք, որ Մաալուլան այն քիչ բնակավայրերից է, որտեղ խոսում են արամերենով: Այս գյուղը համարվում է Սիրիայի հիմնական սրբավայրերից մեկը: