տուն Աշխարհ Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել. ՄԱԿ

Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել. ՄԱԿ

259
0

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով  տեղահան եղած բնակչության մասին: Այս մասին ermenihaber.am-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք, նրանց մեծամասնությունը եղել է Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից:

Թուրքական զինուժի ռազմագործողությունից վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել 4 հիվանդանոցներում: Դյուժարիկը նկատել է տվել, որ այդ տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here