տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի հետ Ռուսաստանի ստորագրած նավթագազային համաձայնագիրը կամրապնդի Ասադի ռեժիմը․ The Financial Times

Սիրիայի հետ Ռուսաստանի ստորագրած նավթագազային համաձայնագիրը կամրապնդի Ասադի ռեժիմը․ The Financial Times

110
0

rossiya-siriya

Ռուսաստանն ու Սիրիան ստորագրել են համաձայնագիր, որով ռուսական «Սոյուզնեֆտեգազը» Սիրիայի ծովափնյա շրջաններում իրականացնելու է նավթի և գազի որոնողական աշխատանքներ։ The Financial Times-ը գրում է, որ թեպետ սա տարիներ կտևի, այդուհանդերձ կամրապնդի Մոսկվայի և Դամասկոսի կապերը Շվեյցարիայում կայանալիք կոնֆերանսից առաջ, որտեղ քննարկվելու է Սիրիայի ներքաղաքական իրավիճակը և կարգավորման հնարավորությունները։

«Սա Ռուսաստանի հերթական հայտարարությունն է սիրիական ռեժիմին աջակցելու վերաբերյալ։ Մոսկվայի կողմից աջակցությունը պետք է դիտարկել որպես Ասադի կառավարության ամրապնդման նշան և ռեժիմի համար միջնաժամկետ կտրվածքով եկամուտի նոր հնարավոր աղբյուրի ձեռքբերում», — գրում է The Financial Times-ի վերլուծաբան Այհամ Քամելը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here