Սիրիայում իսլամիստական յոթ խմբավորումներ որոշում են կայացրել միավորվելու և համատեղ ուժերով կառավարական ուժերի դեմ պայքարելու, որոնք վերջին շաբաթների ընթացքում մի քանի հաջող հարձակումներ են ունեցել:
Ապստամբները իրենց հայտարարությունը տարածել են տեսանյութով, որում ասվում է, որ նոր խմբավորումը կկոչվի «Իսլամական ճակատ»: Խմբավորմանը առաջին անգամ միացել են «Սիրիայի ազատագրման իսլամական ճակատ» և «Սիրիայի իսլամական ճակատ» խմբերը:
Ընդդիմադիրները մտադիր են նոր համատեղ ղեկավարություն ստեղծել, որում ընդգրկված կլինեն բոլոր յոթ խմբակցությունների առաջնորդները: