Պաշտոնական Դամասկոսը պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ՝ ծայրահեղական ուժերին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Սիրիայի ժողովրդի առաջնային նպատակն է ահաբեկչության դեմ պայքարելն ու հաղթելը: Այդ նպատակով մենք պատրաստ ենք համագործակցել մյուս կողմի հետ՝ այս խնդրի լուծմանը հասնելու համար»,- ասել է Մուալիմը: Նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակելու են օգտագործել երկրի բանակը ահաբեկչության դեմ պայքարելու համար: