Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոլացիան երեկ քննդատության է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին և մերժել է նրա միջնորդական առաջարկը` հաշտեցնելու Սիրիայի ընդդիմությանն ու կառավարությանը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Իրանի նախաձեռնությունը լուրջ չէ: Օգտակար կլիներ, եթե իրանական իշխանությունները հետ կանչեին իրենց փորձագետներին և զինվորներին Սիրիայից», ասվում է ընդդիմադիրների հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ նախօրեին Ռուհանին հոդված է հրապարակել ամերիկյան Washington Post թերթում, ուր մասնավորապես նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները պատրաստ են միջնորդի դեր ստանձնել ներիրանական զարգացումներում. «Ես հայտարարում եմ, որ իմ կառավարությունը պատրաստ է նպաստել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը»: