Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն «Ժնև 2» հանդիպմանը մասնակցելու առնչությամբ, որտեղ կքննարկվեն Սիրիայի քաղաքացիական պատերազմին առնչվող հարցեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ:
Քերին հայտարարել է. «Ընդդիմությունը մեկ շաբաթվա ընթացքում կհավաքվի և կորոշի մասնակցության հարցը»: Նա նաև ավելացրել է, որ ընդդիմությունը չի պահանջում գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: