Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հակված է որոշում կայացնել Սիրիայի հարցով միջազգային «Ժնև-2» համաժողովին մասնակցելու համար,- հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով ազգային կոալիցիոն կոմիտեի ղեկավար Հեյսամա ալ-Մալեխի Ստամբուլում արված հայտարարությանը:
«Ստամբուլ ժամանածները համաժողովին մասնակցելու ընդհանուր տրամադրվածություն ունեն: Ամեն դեպքում այդ նիստին մենք մտադիր ենք «Ժնև-2»-ի մասնակցության շուրջ վերջնական որոշում կայացնել»,-ասել է ալ-Մալեխին:
Նշենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ստամբուլում այսօր ժողով է գումարել, որտեղ որոշվելու է Սիրիայի հարցով խաղաղության «Ժնև-2» համաժողովի մասնակցությունը: