Սիրիայի զինված ուժերը Հալեպի արվարձաններում տեղի ունեցած թեժ բախումների հետևանքով վերագրավել են ստրատեգիական նշանակություն ունեցող մի քաղաք,- հաղորդում է press.tv-ն:Կառավարական ուժերը հինգշաբթի օրը լիովին վերահսկողության տակ են վերցրել Կենտրոնական Սիրիայում գնտվող Խանասար քաղաքը:Նշենք, որ ապստամբ ուժերն այս տարվա օգոստոսին գրավելով այս քաղաքը և նրա հարևանությամբ գտնվող մի քանի գյուղեր, զրկել էին Հալեպում գնտվող կառավարական ուժերին մատակարարման գլխավոր ճանապարհից: Ըստ տեղեկությունների, այս օպերացիայի արդյունքում, չորեքշաբթի օրվա տվյալներով զոհվել էր ամենքիչը 25 զինծառայող:Հիշեցնենք, որ Սիրիայում, բանակի և ապստամբ ուժերի միջև ռազմական բախումները սկիզբ են առել 2011թ-ից: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների այդ ռազմական գործողությունների հետևանքով արդեն 100 հազար մարդ է զոհվել և ավելի քան մեկ միլիոն մարդ գաղթել է հարևան երկրներ: