«Սիրիայի բարեկամների խումբը», որը բաղկացած է 11 երկրների նախարարներից, Իրանից և իսլամիստական խմբավորումներից պահանջել է իրենց զինյալներին դուրս հանել Սիրիայի տարածքից:
Խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք անհանգստանում են ծայրահեղականության և ծայրահեղական խմբավորումների տարածման առնչությամբ: «Մենք կոչ ենք անում Իրանին, «Հըզբոլլահ» խմբավորմանը, ինչպես նաև մյուս օտարերկրյա խմբավորումներին իրենց զինյալներին դուրս բերել Սիրիայից»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ խմբավորումների ներկայությունը սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը: