Սիրիայի կառավարական զորքերը մտել են Դամասկոսից 85 կմ հեռավորության վրա գտնվող Նավա քաղաք։ Տեղեկացնում է «Ալ Վաթանը»։
Զինվորների կազմակերպած կայծակնային գործողությունների, ինչպես նաև օդուժի և հրետանային հարվածների արդյունքում գրոհայիններն ամբողջությամբ ջախջախվել են։ Ընդդիմադիր խմբավորումների հրամանատարները օգնության խնդրանքով դիմել են մյուս նահանգներում տեղակայված գրոհայիններին։
Սիրիայի բանակը շարունակում է մայիսի 17-ին սկսած հարձակումը՝ հարավային շրջանների ուղղությամբ։ Մարտեր են անցկացվում հակառակորդի կողմից գրաված Էլ Ջումուա և Էլ Կունեյտրա բարձունքները վերադարձնելու համար։
Հիշեցնենք, որ 2011 թվականին սկսված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 160 հազարի, որոնցից 8 հազարը երեխաներ են։