Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Սիրիայի հարցով միջազգային «Ժնև-2» համաժողովին մասնակցելու որոշում է կայացրել։ Այս մասին «Ալ-Ջազիրա» հեռուսաալիքի հետ զրույցում հայտնել է կոալիցիայի փոխնախագահ Ֆայեզ Սարան։
«Այդ մասին կհրապարակվի առաջիկա 2-3 ժամվա ընթացքում», — ասել է Սարան։
Քաղաքական գործչի խոսքերով, ազգային կոմիտեն բանակցությունների ժամանակ պաշտպանելու է «սիրիացի ժողովրդի և հեղափոխության իրական շահերը»։