տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի Ազատ բանակը հրաժարվեց մասնակցել Ժնև2 խաղաղության կոնֆերանսին

Սիրիայի Ազատ բանակը հրաժարվեց մասնակցել Ժնև2 խաղաղության կոնֆերանսին

186
0

Salim Idris

Սիրիայի ազատ բանակի ղեկավար Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ Սիրիան չի միանա Ժնևում հունվար ամսին կայանալիք խաղաղության կոնֆերանսին, որտեղ քննարկվելու ներսիրիական հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ ապստամբների կողմից առաջ էր քաշվել մի քանի նախապայման, որոնց կատարումից հետո իրենք պատրաստ էին մասնակցել կոնֆերանսին` գործող սահմանադրության գործողության դադարեցում, Բաշար Ալ-Ասադի հրաժարական, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, Սիրիայից «Հիզբոլլահի» գրոհայինների արտաքսում:

««Ժնև» — 2 կոնֆերանսի անցկացման պայմաններն անընդունելի են, մենք չենք կարող մասնակցել դրան: Չենք պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները կոնֆերանսի ժամանակ և դրանից հետո», — ասել է Իդրիսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here