ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն անհանգստություն է հայտնել Սիրիայից քիմիական զենքի դանդաղ դուրսբերման վերաբերյալ։
Ինչպես տեղեկանում ենք առաքելության տարածած հաղորդագրությունից, սիրիական իշխանությունները չեն հասցրել նախապես ստանձնած պարտավորություններով մինչև ապրիլի 13-ը բոլոր պահեստներից դուրս բերել քիմիական զենքի պաշարները։
«Մենք ակնկալում ենք, որ առավել ինտենսիվ քայլեր են ձեռնարկվելու մինչև ապրիլի 27-ը քիմիական զենքի բոլոր պաշարների արագ դուրսբերման համար», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս պահին երկրից դուրս է բերվել քիմիական զենքի 65 տոկոսը։