տուն Հասարակություն Առողջապահություն Սիրիահայ հռչակավոր սրտաբանը արդեն Հայաստանում է

Սիրիահայ հռչակավոր սրտաբանը արդեն Հայաստանում է

372
0
Ինչպես արդեն AraratNews.am-ը տեղեկացրել էր սրտային վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ հալեպահայ հռչակավոր վիրաբույժ Հրայր Հովակիմյանը կայցելի Հայաստան:
Այսօր Երևանի «Նորք-Մարաշ»  սրտաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ կրկին Հայաստանում է մեր երկրում սրտային վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ հալեպահայ հռչակավոր վիրաբույժ Հրայր Հովակիմյանը:
Բացառիկ մասնագետի ամեն Հայաստան գալը նշանակում է՝ կփրկվեն սրտի բարդ վիրահատությունների սպասող տասնյակ մանուկներ ու մեծահասակներ:

Իր գործին նվիրված հռչակավոր մասնագետը Հայաստան ժամանելով՝ երբեմն միանգամից շտապում է «Նորք- Մարաշ» սրտաբանական կենտրոն ու անցնում կյանք փրկելու իր առաքելությանը:

Կարող եք կադար նաև`

Դարձյալ կփրկվեն կյանքեր. անվանի սրտաբան Հրայր Հովակիմյանը Հայաստանում է