ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայն են, որ Սիրիայի հակամարտության լուծման ռազմական տարբերակն ահնար է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ռուսաստնցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ITAR-TASS գործակալութոյւնը։
«Մենք եկել ենք համաձայնության, որ հակամարտության լուծման ռազմական տարբերակն անհնար է և անընդունելի։ Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ապա ես կցանկանայի այն բնութագրել որպես վերջին շրջանի ամենակառուցողական, արդյունավետ հանդիպումներից մեկը», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի նոյեմբերին «Ժնև — 2» կոնֆերանս անցկացնելու համար։