տուն Քաղաքական Միջազգային Սիրիական կառավարական բանակը մտել է Մանբիջ. ՍԱՆԱ

Սիրիական կառավարական բանակը մտել է Մանբիջ. ՍԱՆԱ

183
0

Սիրիական բանակը մտել է Մանբիջ քաղաք, որը գտնվում էր քրդական ինքնավարության վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Մանբիջի ուղղությամբ գրոհ են սկսել թուրք զինվորականներն ու «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորման գրոհայինները: Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի աղբյուրները հաղորդում են, որ Մանբիջի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի հետ:

Նախքան թուրքական ռազմարշավի մեկնարկը քաղաքում տեղակայված են եղել ԱՄՆ զորքերը:

«Խաղաղության ակունք» անվանումն ստացած ռազմարշավը թուրքական զինուժը սկսել է հոկտեմբերի 9-ին: Առաջին իսկ օրը թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել սահմանամերձ քաղաքների ուղղությամբ: Այնուհետև Անկարան հայտարարել էր Ռաս Ալ Այն և Թել Աբյադ քաղաքներում վերահսկողություն հաստատելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here