տուն Քաղաքական Միջազգային Սիրիական զորքերը շրջապատել են Յաբրուդ քաղաքը, որտեղ 10 հազար գրոհային կա

Սիրիական զորքերը շրջապատել են Յաբրուդ քաղաքը, որտեղ 10 հազար գրոհային կա

105
0

1364560

Սիրիայի կառավարական զորքերը Դամասկոսից 57 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Յաբրուդ քաղաքում շրջապատել են գրոհայինների խոշոր մի խմբավորման։ Այս մասին հայտնում է «Ալ-Վաթան» գործակալությունը։

Քաղաքում ընդդիմադիր զինված ուժերի թիվը հասնում է 10 հազարի։ Այս պահին կառավարական զորքերը գտնվում են քաղաքից 2 կմ հեռավորության վրա և պատրաստվում են հարձակվել Ֆլիտա և Ռաս ալ-Մաարա բնակավայրերի վրա, որոնք գրոհայինների վերջին հենակետերն են Յաբրուդում։

Ռազմական գործողությունները ղեկավարող սիրիացի սպան հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում զինադադար կնքել մոջահեդների հետ։ Նա հայտնել է, որ բնակիչների մեծ մասը լքել է քաղաքը։