Սիրիայում երկրի բոլոր դպրոցներում մտցվում է ռուսերենի պարտադիր ուսուցում: Այս մասին Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի միջազգային համագործակցության ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը:
«ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի վերջերս Սիրիա կատարած այցից հետո Սիրիայի ղեկավարությունը որոշում է ընդունել երկրի բոլոր դպրոցներում մտցնել ռուսերենի պարտադիր ուսուցում»,- հայտարարել է ռուս պաշտոնյան:
Ստեպաշինի խոսքերով՝ Սիրիան իրենց համար միշտ եղել է ոչ թե միայն Ռուսաստանի դաշնակից, այլ «Մերձավոր Արևելքում իրական ամրակետ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում ռուսերենը մտցվել էր իբրև երկրորդ կամընտրական օտար լեզու՝ սկսած 7-րդ դասարանից: