տուն Աշխարհ Սիրիական ավիաբազան հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

Սիրիական ավիաբազան հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

260
0

Սիրիայի կառավարական ուժերին պատկանող T4 ավիաբազան հարձակման է ենթարկվել: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ կան ավիաբազայի տարածքում խոցված հրթիռներ և ԱԹՍ-ներ:

Աղբյուրինդեռևս հայտնի չէ, թե ովքեր են փորձել հրթիռակոծել այս օբյեկտը, սակայն նշում է, որ վերջին տարիներին սիրիական ռազմական հենակետերի վրա նման հարձակումները, որպես կանոն, Իսրայելի կողմից են իրականացվում:

Նման դեպքերում թիրախները սովորաբար իրանական ռազմական խորհրդատուներն են կամ Դամասկոսի կողմից պայքարող շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկները: