Սիրիայում գործող «Ջաբաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Լիբանանի հյուսիսում գտնվող Հերմել քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Ահաբեկչական գործողության հետևանքով մահացել էր 5, վիրավորվել՝ 42 մարդ:
Ինչպես հայտնել է Լիբանանի ՆԳՆ-ից Մարուան Շարբելը՝ ականապատ ավտոմեքենան պայթեցվել է մահապարտի կողմից: