Հայ փոփ երգիչ Էրիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հանդիսատես, ընկերներ,բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին: Այսօր Համացանցում,այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին,որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:
Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:
Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»: