Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը կրկին հայտարարել է, որ հեռանում է մեծ բեմից, չնայած նրա մենեջերը վերջերս ասել էր, որ նախորդ հայտարարությունը պարզապես կատակ է: Բիբերի հերթական հայտարարությունը հայտնվել է twitter-ի նրա էջում: Այս մասին հաղորդում է Billboard-ը:
«Սիրելի «բելիբերներ», ես պաշտոնապես հեռանում եմ», — գրել էր այսօր Բիբերը:
Անցած շաբաթ նա ասել էր, որ դեկտեմբերի 23-ին նոր ալբոմի թողարկումից հետո հեռանալու է երաժշտությունից: