«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդ Իբրահիմ Մունիրը հայտարարել է, որ Եգիպտոսը պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսիի ղեկավարությամբ չի լինի կայուն և անվտանգ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Այստեղ ոչ մի կայունություն և անվտնագություն չի լինի Ալ-Սիսիի նախագահության ժամանակ», — ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ ֆելդմարշալը հրաժարական է տվել իր պաշտոնից և հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Նախագահական ընտրությունները կայանալու են հաջորդ շաբաթ։