տուն Աշխարհ Սինհալերենի գեղագրությունը նման է հայերենին. Լավրով

Սինհալերենի գեղագրությունը նման է հայերենին. Լավրով

322
0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել վավերագրական «ՄԳԻՄՕ. Աշխարհի բոլոր լեզուներով»-ի վավերագրական ֆիլմի համար՝ նվիրված Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի 75-ամյակին, որտեղ սովորել է ինքը՝ Լավրովը:

Shantnews-ի փոխանցմամբ, ի թիվս այլ թեմաների, Սերգեյ Լավրովին հարցրել են ուսանողական տարիներին սովորած օտար լեզուների մասին: Նախարարի խոսքերով՝ ինքը ցանկացել է սովորել արաբերեն և ֆրանսերեն, սակայն իրեն բաժին են հասել անգլերենը և սինհալերենը (սինհալների՝ Շրի Լանկայի հիմնական բնակչության լեզուն):

«Հետաքրքիր էր, քանի որ նոր լեզուն ուներ լրիվ անսովոր գեղագրություն, ինչ-որ չափով նման էր հայերենի գրությանը: Սա սանսկրիտ է, երկբարբառներով լեզու»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` խոսելով սինհալերենի մասին:

Լավրովը խոսել է նաև սինհալերենի դասախոս Ալեքսանդր Բելկովիչի մասին, որը, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով, կարողացել է սինհալերեն ուսուցանել իր ուսանողներին՝ երբևէ չլինելով Շրի Լանկայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here