Ամերիկյան Fox հեռուստաալիքը որոշում է կայացրել պատվիրելու «Սիմփսոններ» հայտնի մուլտսերիալի 26-րդ շրջանի նկարահանումը, ինչը նշանակում է, որ աշխարհում մեծ համբավ ունեցող մուլտսերիալը Fox-ի եթերում կլինի առնվազն մեկ տարի։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
«Քառորդ դարի ընթացքում «Սիմփսոնները» գրավել են ամբողջ աշխարհում իրենց երկրպագուների սրտերն ու հոգիները, այդ մարդկանց մեջ կան բազմաթիվ տարբեր մշակույթների, տարիքի, երկրների ներայացուցիչներ», — ասել է Fox հեռուստաալիքի ղեկավար Քևին Ռայլին։