ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին․
«Սիմոն Մարտիրոսյան ջան, մնաց օլիմպիական ոսկին:
Աշխատասիրությունը միշտ արդյունք է տալիս… Անխուսափելիորեն…
Մեր օրերի հերոսները»:
Հիշեցնենք, որ Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: