տուն Սպորտ Ծանրամարտ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշխարհում

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշխարհում

596
0

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարվա լավագույն ծանրորդ» մրցույթում:

Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»–ը` IWF-ի` միջազգային ֆեդերացիայի քվեարկության արդյունքում Մարտիրոսյանը հավաքել է 5 514 ձայն: Առաջին տեղում աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է` 17 084 ձայնով:

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել: