տուն Հասարակություն «ՍԻԼ կոնցեռնի» հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանի ամանորյա ուղերձը

«ՍԻԼ կոնցեռնի» հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանի ամանորյա ուղերձը

782
0

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ բոլորիդ անսպառ առողջություն, հաջողություն, ընտանեկան երջանկություն:

Թող 2020 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, տնտեսական հաջողությունների և վերելքի տարի: Առկա խնդիրներն էլ հաղթահարելի են պետության և հասարակության համատեղ փոխվստահության պայմաններում: Հավատացեք, հարգանքի, սիրո և վստահության մթնոլորտում կդառնանք ամենահզոր երկրներից մեկը:

Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Հայկական հզոր բանակի զինծառայողներին, նրանց մայրերին և հայրերին, կանանց և երեխաներին: Շնորհակալություն մեր խաղաղությունն ապահովելու և պետությունն ամուր պահելու համար:

Թող գալիք տարում յուրաքանչյուր հայ օջախում տիրեն համերաշխությունը, բարեկեցությունն ու հաջողությունը։