«Մանչեսթեր Սիթին» հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ զարգացումներին, հայտնում է ESPN-ը:
32-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիների հետ պայմանագրում ունի մի կետ, ըստ որի նրան հնարավորություն կտան մրցաշրջանի ավարտից հետո անվճար լքել ակումբը: Այս մասին գրում է armsport.am-ը:
«Մանչեսթեր Սիթին» հասկանում է, որ «Բարսայից» նրա հեռանալը քիչ հավանական է, բայց եթե դա տեղի ունենա, քաղաքաբնակները կփորձեն Լեոյին հրավիրել իրենց թիմ 2021 թվականի ամռանը:
«Սիթին» կարծում է, որ նրանք ֆավորիտներ կլինեն Մեսսիի համար պայքարում ՝ ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ունեցած լավ հարաբերությունների պատճառով:
Ավելի վաղ Մեսսին հեռակա վեճի էր բռնվել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ այն հայտարարության պատճառով, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին գոհ նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից: